Ավստրալիայում սպանախի պատճառով մարդիկ հալյուցինացիաներ են ունեցել
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում ինը մարդ դիմել է բուժօգնություն ստանալու նպատակով՝ այն բանից հետո, երբ կերել է Riviera Farms առեւտրային մակնիշի սպանախը՝ գնված խանութների Costco ցանցից։ Սպանախի օգտագործման պատճառով մարդիկ հալյուցինացիաներ են ունեցել եւ թուլություն են զգացել։
Այսօրվա դրությամբ 90 մարդ Նոր Հարավային Ուելսից տեղեկացրել է սպանախի օգտագործումից հետո առաջացած ախտանշանների մասին, առնվազն 33 մարդ դիմել է բժշկական օգնություն ստանալու համար։
Արտադրողըը սկսել է ստուգել այն մոլաբույսերը, որնոք կարող էին նման ախտանշաններ առաջ բերել՝ պատահականորեն հայտնվելով սպանախի խմբաքանակի մեջ։
Տուժածների ախտանշաններից էին դելիրիյը (գիտակցության խառնափնթորություն), հալյուցինացիաները, սրտի արագացած խփոցները եւ տեսողության մթագնումը, տեղեկացրել է The Guardian-ը։ Որոշ պացիենտներ դեռեւս այդ վիճակում էին ախտանշանների հայտնվելուց մեկ օր հետո։
Ինչպես տեղեկացրել է BBC-ն, Նոր Հարավայի Ուելսի առողջապահության վարչությունը նախազգուշացրել է, որ սպանախի այդ բրենդի բոլոր փաթեթները, որոնք ունեն մինչեւ դեկտեմբերի 16-ի պիտանիության ժամկետ, վտանգավոր են եւ պետք է դեն նետվեն։
«Ոչ ոք չի մահացել, մենք դրա համար շատ ուրախ ենք եւ հույս ունենք, որ այդպես էլ կմնա, բայց մարդիկ շատ հիվանդ են... ընդհուպ մինչեւ արտահայտված հալյուցինացիաները, երբ նրանք բաներ են տեսնում, որոնք չկան»,- ասել է բժիշկ Դարեն Ռոբերտսը նահանգի Թունավորումների տեղեկատվական կենտրոնից։
Riviera Farms-ի ներկայացուցիչն ասել է, որ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել, եւ խնդրել է խանութներին վաճառիքց հանել այդ սպանախը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել