Շոյգուն հատուկ գործողության գոտում թռիչք է իրականացրել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի (ուժերի) խմբավորումը հատուկ գործողության գոտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ նախարարը թռել է այն տարածքներով, որտեղ զորքեր են տեղակայվել, եւ հատուկ գործողության գոտում ստուգել ռուսական ստորաբաժանումների առաջավոր դիրքերը։
«Առաջնագծում Սերգեյ Շոյգուն զրուցել է ռուս զինծառայողների հետ եւ շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ մարտական առաջադրանքների օրինակելի կատարման համար։
Խմբի հրամանատարական կետում Սերգեյ Շոյգուն լսել է հրամանատարների զեկույցները ստեղծված իրավիճակի եւ օպերատիվ տարածքներում ռուսական զորքերի գործողությունների վերաբերյալ։
Հրամանատարների զեկույցների ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել զորքերին համակողմանի աջակցության կազմակերպմանը, դաշտում անձնակազմի տեղակայման պայմաններին, ինչպես նաեւ բժշկական եւ թիկունքային ստորաբաժանումների աշխատանքին», — ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել