Պուտինը ստորագրել է օրենք ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին
Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Ռուսաստանում ԼԳԲՏ, մանկապղծության եւ սեռափոխության քարոզչության արգելքի մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից, նշվել է փաստաթղթում։ Ավելի վաղ օրենսդրական արգելքն արժանացել էր Պետդումայի եւ Դաշնության խորհրդի հավանությանը։
Օրենքով նախատեսվում է պատասխանատվություն «ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության եւ սեռափոխության քարոզչության» համար՝ ցանկացած տարիքի մարդկանց շրջանում։ Բացի այդ, խստացվում է անչափահասների շրջանում նման քարոզչության համար պատիժը։ Ավելի վաղ օրենսդրությամբ արգելվել էր միայն ԼԳԲՏ քարոզչությունն այն անձանց շրջանում, որոնց 18 տարեկանը չէր լրացել։
ԼԳԲՏ քարոզչության արգելքի խախտումը նախատեսում է 400 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաեւ 5 մլն ռուբլի իրավաբանական անձանց համար։ Տեղեկության տարածման համար, որը կարող է անչափահասներին դրդել փոխել սեռը, կարող են տուգանել 200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց՝ 4 մլն ռուբլի։
Պետդումայի կողմից օրինագծի ընդունումից հետո գրախանութներն ստիպված են մտածել, թե ինչպես բիզնեսը հարմարեցնեն նոր իրողություններին, իսկ հրատարակչությունները հայտարարել են գրքերի առգրավման վտանգի մասին՝ ոչ հստակ ձեւակերպումների պատճառով։ Մասնավորապես, «ЛитРес» սերվիսը հայտարարել է, որ պատրաստ է վաճառքից հանել այն գրքերը, որոնք կարող են հայտնվել նոր օրենքի գործողության տակ, բայց չափանիշների պարզաբանումից հետո, որոնցով արտադրանքը կմակնշվի որպես ԼԳԲՏ քարոզչություն, գրել է ՌԲԿ-ն։
«Լաբիրինտ» օնլայն գրախանութը Պետդումայի կողմից օրինագծի ընդունման հենց հաջորդ օրը թաքցրել էր գրքերի մի մասը, որոնք պետք է ստուգվեին նոր օրենքին համապատասխանության առումով։ «Մենք այդպես ենք վարվել, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, երբ այսօր գնված գրքերը, որոնք ընկնում են այդ արգելքի տակ, գնորդներն ստանան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Մենք առաքման ընդարձակ աշխարհագրություն ունենք, եւ դրա ժամկետները՝ կախված ընտրված միջոցից, կարող են երկարատեւ լինել»,- ասել են «Լաբիրինտ»-ում։
Նախաձեռնությունն արժանացել է Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի քննադատությանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդումայի պատգամավորներին կոչ է արել չեղարկել օրինագիծը եւ «հարգել մարդու իրավունքները եւ բոլորի արժանապատվությունը», քանի որ այդ արգելքը «եւս մեկ լուրջ հարված կդառնա Ռուսաստանում ԼԳԲՏ-ի իրավունքներին եւ կարծիքների արտահայտման ազատությանը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով