Սենատը քննարկում է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու հարցը
Անցած չորեքշաբթի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին, որին առաջադրել է Ջո Բայդենը, խոստացել է իր առաջնահերթ խնդիրը դարձնել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների ազատ արձակումը, եթե հաստատվի ԱՄՆ դիվանագիտական հիերարխիայի ամենակարեւոր եւ բարդ պաշտոններից մեկում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«ԱՄՆ քաղաքացիների աղետալի վիճակը, որոնք կալանքի տակ են պահվում Ռուսաստանում, իմ գլխավոր առաջնահերթությունը կդառնա»,- ասել է Թրեյսին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում իր հաստատման լսումների ժամանակ, որոնք տեղի են ունենում Ուկրաինա, որն արդեն ինն ամիս պայքարում է Ռուսաստանի դեմ, ամերիկյան զենքի շարունակվող մատակարարումների եւ այլ աջակցության ֆոնին։
Թրեյսին կարիերային դիվանագետ է, Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպանը, նա խոստացել է այցելել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիներին, այդ թվում բասկետբոլիստ Բրիթնի Գրայներին եւ ծովային հետեւակի վետերան Փոլա Ուիլանին։
Բայդենը սեպտեմբերին հայտարարել էր, որ մտադիր է Լին Թրեյսիին նշանակել Ռուսաստանում դեսպան, Ջոն Սալիվանի հեռանալուց մի քանի շաբաթ հետո, որը ՌԴ-ում դեսպան էր նշանակվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եւ պաշտոնավարում էր այն պահին, երբ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամերիկա-ռուսական հարաբերությունները վերադարձրեց «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր չտեսնված մակարդակի։
«Դժվար է պատկերացնել ավելի բարդ խնդիր պրոֆեսիոնալ դիվանագետի համար»,- ասել է սենատոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը։
Առայժմ պարզ չէ, թե երբ է Լին Թրեյսին զբաղեցնելու այդ պաշտոնը, եթե հաստատվի, քանի որ Կրեմլը պետք է համաձայնի ընդունել նշանակումը։
Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-2017թթ.՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն եւ, նշանակման դեպքում, կդառնա ԱՄՆ առաջին կին դեսպանը Ռուսաստանում։
Կոմիտեի որոշ անդամներ նշել են, որ իրենք սպասում էին, որ Թրեյսին Սենատում կհաստատվի միաձայն։ «Նա փորձառու է, նա բարձրակարգ որակավորում ունի»,- ասել է Սենատում Օհայոյի նահանգը ներկայացնող Ռոբ Փորտմանը, որտեղ ապրում է Թրեյսին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով