Սենատն ընդունել է օրինագիծ նույնասեռ ամուսնությունների պաշտպանության մասին
Ամերիկացի սենատորները երեքշաբթի ընդունել են օրինագիծ, որը պաշտպանում է նույնասեռ ամուսնությունների դաշնային օրենքը։ Օրենքի ընդունումը պայմանավորված է այն մտավախություններով, որ Գերագույն դատարանը կարող է չեղարկել 2015թ. որոշումը, որը լեգալացնում է նույնասեռ ամուսնություններն ամբողջ երկրում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Նեղ մասնագիտացված օրինագիծը, որը դաշնային կառավարությունից պահանջում է ճանաչել ամուսնությունը, եթե այն օրինական է եղել այն նահանգում, որտեղ կայացել է, կոչված է պաշտպանելու նույնասեռ ամուսնությունները Գերագույն դատարանի հնարավոր արգելքից։
Բայց դա չի խանգարի նահանգներին արգելել նույնասեռ ամուսնությունները, եթե Գերագույն դատարանը նրանց թույլ տա անել դա։
Օրինագիծը «միլիոնավոր նույնասեռականների եւ միջցեղային նույնասեռական զույգերի վստահություն կհաղորդի այն բանում, որ իրենց ամուսնություններն իրական են եւ այդպիսին կմնան ապագայում»,- երեքշաբթի օրինագծի ընդունումից առաջ ասել է դեմոկրատ սենատոր Թեմի Բոլդուինը՝ մեկը նրանցից, ովքեր համառորեն պաշտպանում էին այս օրենսդրական նախաձեռնությունը։
Բոլդուինը ԱՄՆ պատմության մեջ Սենատի առաջին բացահայտ համասեռամոլ անդամն է։ Մարդահամարի գրասենյակի տվյալներով՝ ԱՄՆ-ում ապրում է մոտ 568 000 ամուսնացած նույնասեռական զույգ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով