Նարիշկինը հայտնել է, որ ԿՀՎ ղեկավար Բեռնսի հետ քննարկել է միջուկային անվտանգության եւ Ուկրաինայի հարցը
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հաստատել է, որ հանդիպել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսի հետ՝ միջուկային անվտանգության եւ Ուկրաինայի հարցը քննարկելու համար։
«Իմ կղմից հաստատում եմ տիկին Ռուդի հայտարարությունը։ Բացի այդ, կարող եմ նշել, որ այս հանդիպմանը ամենահաճախ օգտագործվող բառերը եղել են «ռազմավարական կայունություն», «միջուկային անվտանգություն», «Ուկրաինա», - ասել է Նարիշկինը։
Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը ՌԻԱ Նովոստիին-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միջուկային ռիսկերի կառավարման թեման հատուկ ծառայությունների մակարդակով քննարկելու ուղի ունեն։ Անհրաժեշտության դեպքում ԿՀՎ տնօրեն Բեռնսը եւ ԱՀԾ ղեկավար Նարիշկինը կարող են բանակացոթյուններ անցկացնել, ասել էր Ռուդը:
Ռուդը նաեւ ընդգծել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է սպառազինությունների վերահսկմանը, սպասում է Մոսկվայի հետ ռազմավարական կայունության թեմայով երկխոսությունը վերսկսելու հնարավորությանը։ Նա հիշեցրել էր, որ մոտ ապագայում տեղի կունենա երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի նիստ, որի շրջանակում կողմերը կքննարկեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման մասին գործող պայմանագրի իրականացման հետ կապված հարցերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով