Ընտանիքը տղամարդն է, կինը և երեխաները. Կանադայում ՌԴ դեսպանն ԱԳՆ է կանչվել ԼԳԲՏ համայնքի դեմ թվիթերյան հրապարակումների համար
Կանադայի ԱԳՆ-ն կանչել է Օտտավայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովին։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է դեսպանը։
Պատճառը ՌԴ-ում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի վերաբերյալ դեսպանատան թվիթերն էին։
Նոյեմբերի 25-ին Կանադայում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում անդրադարձել է օրենքի ընդունմանը.«Այս ամենն ընտանիքի մասին է: Ընտանիքը տղամարդ է, կին և երեխաներ»։
Գրառումը քննադատել է Կանադայի սպորտի նախարար Պասկալ Սեն Օնժը, որը բացահայտ լեսբուհի է։ Նախարարի քննադատությանն ի պատասխան Ռուսաստանի դեսպանությունը հրապարակել է կայսր Նիկոլայ Երկրորդի ընտանիքի հետ լուսանկարը՝ նախարարին առաջարկելով «ուսումնասիրել և բացատրել», թե ինչպես է նա «հայտնվել այս աշխարհում»։
Ավելի ուշ ՌԴ դեսպանատունը հրապարակել է 12 կետից բաղկացած պարզաբանում՝ բացատրելով Ռուսաստանում ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի ընդունման պատճառները։
«Կանադան և մի շարք այլ պետություններ, որոնք պաշտպանում են նեոլիբերալ օրակարգը, միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը՝ շփոթելով անհատական սեռական նախապատվությունների և մարդու համընդհանուր իրավունքների հասկացությունները», - նշում է ռուսական ներկայացուցչությունը գրառումներից մեկում։
Նոյեմբերի 24-ին Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, մանկապղծության քարոզչությունը և սեռափոխությունը։ Այն փոփոխում է մի շարք դաշնային օրենքներ և Վարչական իրավախախտումների օրենսգիրք (դրանց համար պատիժ սահմանելու առումով):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով