Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի
Ուկրաինայի Գերագույն Ռադայի շուրջ 10 պատգամավոր, որոնք երկրում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր լքել են Ուկրանիայի տսարածքը և մինչ այս պահը չեն վերադարձել աշխատանքի, կզրկվեն պատգամավորական մանդատից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Unian-ը, այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։
Ստեֆանչուկը հայտնել է, որ այդ պատգամավորներն արդեն հեռացվել են այն պաշտոններից, որոնք զբաղեցնում էին Գերագույն Ռադայում։ Նրանք չեն ստանում նաև իրենց աշխատավարձը։
«Հիմա մենք սպասում ենք հնարավոր որոշումների՝ նրանց մանդատից զրկելու հարցով, սակայն դա այնքան էլ հեշտ չէ։ Մեզ մոտ մանդատից զրկելու հիմքերը հստակ ամրագրված են Սահմանադրության մեջ, դրանք 7-ն են։ Մենք չենք կարող այլ որոշում ընդունել, բացի այդ 7 հիմքերից, որոնք կան Սահմանադրության մեջ, իսկ Սահմանադրությունը չենք կարող փոխել ռազմական դրության ընթացքում։ Բայց մենք կգտնենք հնարավորություն, որպեսզի հրաժեշտ տանք այդ պատգամավորներին»,- ասել է Ստեֆանչուկը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով