Կադիրովը Պուտինի հետ սելֆի է արել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լուսանկար, որն արվել է պետության ղեկավարի հետ նոյեմբերի 25-ի երեկոյան կայացած աշխատանքային հանդիպումից հետո։
Ինչպես ասել է Կադիրովը, նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում հատուկ գործողությանը չեչենական ստորաբաժանումների մասնակցության հարցը։
Նրա խոսքով՝ ինքը Պուտինին զեկուցել է Չեչնիայում ՌԴ պաշտպանության նախարարության եւ Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումների մարտական փորձ ունեցող կործանիչներով հաջող համալրման մասին։ Բացի այդ, նա գերագույն հրամանատարին զեկուցել է ստորաբաժանումների մատակարարման, տեխնիկայի, մարտավարական հնարավորությունների մասին։
«Երկխոսության ընթացքում Վլադիմիր Վլադիմիրովիչը նշել է տարածաշրջանի մեծ ներդրումը գործողության անցկացման գործում, մասնավորապես՝ առաջնագծում մեր մարտիկների ձեռքբերումները, նրանց մարտական ոգին եւ փորձը, զորամասերի համալրումը եւ կամավորների ջոկատների նախապատրաստումը»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։
ՌԴ նախագահը, ինչպես ավելացրել է Կադիրովը, նաեւ նշել է, որ Ռուսաստանն այժմ «համերաշխ հայրենասերների երկիր է, որը դիմագրավում է Արեւմուտքի հարձակումներին՝ որպես մեկ մեծ եւ բարեկամ ընտանիք», ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել զինվորականներին՝ իրենց նվիրվածության եւ առաջնագծում ունեցած հաջողությունների համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով