Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ
Աշխարհ

Ուկրաինայում առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել, Բրիտանիայի ՊՆ-ն Կիևին կոչ է արել ձմռանը պահպանել գործողությունների տեմպը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ուկրաինական զորքերին կոչ է արել ձմռան ամիսների ընթացքում պահպանել տեմպը և շարունակել ռուսական ուժերի վրա հարձակումները: The Daily Beast պարբերականին տված հարցազրույցում Ուոլեսը նշել է, որ Կիևն ունի 300 հազար միավոր արկտիկական մարտական սպառազինություն, որը ստացել է միջազգային հանրությունից:

Միևնույն ժամանակ Կիև է մեկնել Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին: Այցի ընթացքում նա կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրվի կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման և 5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ աղքատ երկրներ հացահատիկի արտահանման համար:

Կիևի քաղաքային վարչությունն էլ հայտնել է, որ նոյեմբերի 23-ի հրթիռակոծությունից հետո քաղաքի բնակչության կեսը դեռ մնում է առանց էլեկտրականության: Իրականացվում են հոսանքի վթարային անջատումներ, հոսանքազրկումների գրաֆիկը ժամանակավորապես չի գործում:

Այս ընթացքում Ուկրաինայում շարունակվում են 9 ամիս առաջ սկսված ռազմական գործողությունները: Հատկապես ակտիվ գործողություններ են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի մարզերում: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ուկրաինական զինուժը նշված մարզերի տարբեր բնակավայրերում հետ է մղել ռուսական ուժերի հարձակումները: Գերատեսչությունը նշում է, որ Կրիվոյ Ռոգի և Խերսոնի ուղղություններում ևս շարունակվել են գնդակոծությունները ուկրաինական զորքերի և բնակավայրերի ուղղությամբ: Այնուամենայնիվ, առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել: 

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մագադան» սուզանավը թևավոր հրթիռներ է արձակել ծովային և ափամերձ թիրախների:

Իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերն օրական մի քանի անգամ փորձում են ճեղքել շփման գիծը ԼԺՀ-ում, սակայն նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսական կողմը նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը HIMARS համակարգերից հրթիռ են արձակել ԼԺՀ-ի Սվատովո բնակավայրի վրա, իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վրա օրական միջինը 350 զինամթերք է արձակվում:

Ի դեպ, կողմերի միջև երեկ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել՝ «50-ը 50-ի դիմաց սկզբունքով»: