Զենքի արդյունաբերությունը ծաղկում է, քանի որ Արեւելյան Եվրոպան զինում է Ուկրաինային
Զենքի արդյունաբերությունը ծաղկում է, քանի որ Արեւելյան Եվրոպան զինում է Ուկրաինային, գրում է Reuters-ը։
Դաշնակիցները Կիեւին զենք եւ ռազմատեխնիկա են մատակարարում պատերազմի սկզբից՝ սպառելով սեփական պաշարները։ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ռազմական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային հունվարի 24-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, Լեհաստանը երրորդ տեղում է, Չեխիան՝ իններորդ։
Գործակալության զրուցակիցները նշել են, որ հակամարտությունը նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանի ռազմական արդյունաբերության համար։
«Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող պատերազմի իրողությունները եւ շատ երկրների տրամադրվածությունը՝ ուղղված պաշտպանական բյուջեների ոլորտում ծախսերի ավելացմանը, առաջիկա տարիներին նոր շուկաներ մուտք գործելու եւ արտահանման եկամուտներն ավելացնելու իրական հնարավորություն կա»,-ասել է լեհական PGZ ընկերության գլխավոր տնօրեն Սեբաստիան Հվալեքը։
Ընկերությունը վերահսկում է ավելի քան 50 զենք-զինամթերք արտադրող ընկերություններ՝ զրահապատ տրանսպորտային միջոցներից մինչեւ անօդաչու ավիացիոն համալիրներ, եւ ունի տասնյակ այլ բաժնետոմսեր: Այժմ ընկերությունը նախատեսում է ներդնել մինչեւ 1,8 միլիարդ դոլար հաջորդ տասնամյակի ընթացքում, ինչը կրկնակի գերազանցում է նախապատերազմյան նպատակը:
Պատերազմի բռնկմամբ որոշ արեւելաեվրոպական զինվորականներ եւ արտադրողներ սկսել են ազատել իրենց պահեստները սովետական ժամանակների զենքերից եւ զինամթերքից, որոնց հետ ծանոթ էին ուկրաինացիները: Քանի որ այդ պաշարները սպառվում էին, զենքի արտադրողները մեծացնում էին ինչպես հին, այնպես էլ ժամանակակից սարքավորումների արտադրությունը՝ մատակարարումները պահպանելու համար: Հվալեքն ասել է, որ PGZ-ն այժմ 2023 թվականին արտադրելու է 1000 Piorun շարժական զենիթահրթիռային համակարգեր։ Ընկերությունը, որը, նրա խոսքով, Ուկրաինային մատակարարել է նաեւ հրետանային եւ ականանետային համակարգեր, հաուբիցներ, զրահաբաճկոններ, զենք-զինամթերք, ամենայն հավանականությամբ կգերազանցի 2022 թվականի նախապատերազմյան եկամուտների թիրախը՝ 6,74 միլիարդ։ «Չեխիան զենքի խոշորագույն արտահանողներից մեկն է եղել, եւ մենք ունենք անձնակազմ, նյութական բազա եւ արտադրական գծեր, որոնք անհրաժեշտ են հզորությունների ավելացման համար»,-հայտարարել է ՆԱՏՕ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Յակուբ Լանդովսկին: «Սա հիանալի հնարավորություն է չեխերի համար ավելացնել այն, ինչ մեզ անհրաժեշտ է խորհրդային ժամանակների հին պաշարները ուկրաինացիներին հանձնելուց հետո»,-ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով