ԵԺԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է, որ Արմեն Աշոտյանի մուտքը Լիսաբոն արգելել են
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը մտահոգություն է հայտնել, որ հայ քաղաքական գործիչ Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն։
«Ես խիստ մտահոգված եմ, որ Արմեն Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն եւ թույլ չեն տվել միանալ մեր Քաղաքական ասամբլեային։ Նման գործելակերպը բացարձակապես անընդունելի է։ Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ցանկացած հավաքներին»,- Twitter-ի իր էջում գրել է Թանասիս Բակոլասը։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում իրեն արգելում են լքել Հայաստանը «այն անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով»։
«Ես ուղեւորվում էի Լիսաբոն Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին։ Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները եւ իմ հանդիպումները։ Աբսուրդն այն է, որ մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով