Ռուսաստանը չպետք է մտածի, որ «կարող է վերականգնել իր կուսությունը» Վրաստանում․ Զուրաբիշվիլի
Ուկրաինայի նկատմամբ կիրառվող եվրոպական համերաշխությունը պետք է տարածվի նաեւ Վրաստանի վրա, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ զգուշացնելով Ռուսաստանի հետագա հնարավոր գործողությունների մասին։ Փարիզ կատարած այցի ժամանակ Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել France Inter-ին՝ գնահատելով ներկա իրավիճակը։
«Ռուսաստանը չպետք է մտածի, որ վաղը, նվաստացուցիչ պարտության դեպքում, որը նա կկրի Ուկրաինայում, կկարողանա վերականգնել իր կուսությունը՝ հիշելով Վրաստանի մասին»,- ասել է Զուրաբիշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: «Լիովին պարզ է, որ մենք նույն զամբյուղում ենք (Ուկրաինայի հետ)»,- ընդգծել է նախագահը։ Նրա խոսքով, այն, ինչ արդիական է Ուկրաինայի համար համերաշխության եւ աջակցության առումով, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից, «վաղը արդիական կլինի Վրաստանի համար»։
Զուրաբիշվիլին ջախջախման սկիզբ է համարել ռուսական բանակի դուրսբերումը Խերսոնի մարզից։ Նա կարծում է, որ Ռուսաստանը «ամիս առ ամիս անընդհատ սխալ հաշվարկներ է արել եվրոպական համերաշխության եւ ուկրաինական դիմադրության վերաբերյալ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով