Անկարայում ընթանում են ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները․ «Ъ»
Անկարայում ընթանում են ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Ռուսական կողմից Անկարա է մեկնել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հայտնում է «Ъ»-ը։
Ավելի վաղ այս հանդիպման մասին հրապարակավ չի հայտարարվել։ Հրատարակության աղբյուրը դեռեւս հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների մասին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկությունը։
Վերջին անգամ ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են Ժնեւում այս տարվա հունվարի 10-ին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների համար։ Հունվարյան բանակցային գործընթացի գործնական արդյունքների բացակայությունը հաճախ դիտարկվում է որպես Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի համար դիվանագիտական նախադրյալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով