Շտապօգնության վարորդը ժամանել է կանչի վայր եւ հայտնաբերել մահացած որդուն
Մալայզիայում շտապօգնության մեքենայի 49-ամյա վարորդ Մոհդ Տակվա Իսմայիլը ժամանել է վթարի ենթարկված որդու հետ կապված կանչով։ Այս մասին հայտնում է New Straits Times-ը։
Իսմայիլը պետք է տուժածին տեղափոխեր հիվանդանոց։ Տղամարդու խոսքով՝ երբ նա ժամանել է դեպքի վայր, նրա մոտ տագնապի զգացում է առաջացել։ Մեքենայից դուրս գալուց հետո նա հայտնաբերել է իր 21-ամյա որդու՝ Մուհամմադ Այմանի մոտոցիկլետը։
Այմանը բախվել է հանդիպակաց գոտով անցնող բեռնատարի հետ, երբ փորձել է վազանցել մեքենան։ Նա գլխի ծանր վնասվածքներ է ստացել և մահացել դեպքի վայրում։ «Շտապօգնության վարորդ լինելու 21 տարվա ընթացքում ես առաջին անգամ բախվեցի մի իրավիճակի, որում տուժել էր իմ ընտանիքի անդամը։ Միայն Աստված գիտի, թե ինչ վիշտ եմ ապրել այդ պահին», — ասում է Իսմայիլը։
Նա պատմել է, որ իր որդին հանգիստ ու խաղաղ մարդ է եղել, բայց միշտ գրավել է մարդկանց ուշադրությունը եւ հեշտությամբ հարմարվել ցանկացած միջավայրի։ Ոստիկանությունը հետաքննում է վթարի մանրամասները։ Նշվում է, որ բեռնատարի վարորդը չի տուժել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ