Թշնամիները վախեցած են եւ գտնվում են մարտական պատրաստության վիճակում․ ԻՀՊԿ
Թշնամիները վախեցած են եւ գտնվում են մարտական պատրաստության մեջ ՝ շարունակելով հաղորդագրություններ ուղարկել տարբեր երկրների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, հաղորդում է Mehr-ը։
«Մենք հարվածներ ենք հասցրել իրաքյան Քուրդիստանի շրջանում հակահեղափոխական խմբավորումներին, հրթիռակիրներ ենք փորձարկել, Bawar 373 հակահրթիռային պաշտպանության համակարգի հեռահարությունը հասցրել 300 կմ-ի եւ, վերջապես, երեկ հայտարարել ենք հիպերսոնիկ հրթիռի ստեղծման մասին, որին չի կարող դիմակայել ՀՕՊ ոչ մի համակարգ»,- ասել է նա։
«Մենք թշնամիներին ասել ենք, որ կխախտենք նրանց հանգստությունը։ Մենք անպայման կանենք դա։ Նրանք գտնվում են մարտական պատրաստության վիճակում»,-նշել է նա։ Բացի այդ, նա ասել է, որ թշնամիները վախենում են եւ շարունակում են հաղորդագրություններ ուղարկել մի քանի երկրների միջոցով»
«Իրանցի ժողովուրդը փոխում է թշնամու հաշվարկները»,- շարունակել է ԻՀՊԿ հրամանատարը՝ հայտարարելով, որ անկարգություններ հրահրելու միջոցով երկրի դեմ թշնամիների դավադրությունները ձախողվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ