ԱՄՆ-ում հայտարարել են առանց Ուկրաինայի թեմայի քննարկման Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի բանակցություններն ուղղված են երկրների միջեւ հարաբերություններում ռիսկերի նվազեցմանը, բայց Ուկրաինայի վերաբերյալ հարցեր չեն քննարկվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը:
Ինչպես գրում է Politico թերթը, Ուոթսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «հնարավորություն ունի, երբ դա անհրաժեշտ է, ուղղակիորեն բարձր մակարդակով խոսել Ռուսաստանի կառավարության հետ»: «Դա տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսներին…Դրա միակ նպատակն է՝ քննարկել ռիսկերի նվազեցումը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում:
Դա ոչ մի ընդհանուր բան չունի դիվանագիտության հետ կամ Ուկրաինայի վերաբերյալ որեւէ այլ հարցի հետ»,- հրատարակությունը մեջբերում է Ուոթսոնի խոսքը: Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է աննախադեպ ցածր նշագծի վրա. վստահությունը խարխլված է, իսկ համագործակցությունը նույնիսկ այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, տապալված է: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո:
Արեւմուտքը, ներառյալ Նահանգները, դրանից անմիջապես հետո ընդգրկուն պատժամիջոցներ է սահմանել եւ ավելացրել Կիեւին միլիարդավոր դոլարների սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մատակարարումները: Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ շփումները, ինչպես ավելի վաղ հայտարարել են ամերիկյան վարչակազմում, ներկայում պահպանվում են միայն շատ սահմանափակ թվով հարցերի գծով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ