Չինաստանը չի փորձում հեռավորություն պահպանել Ռուսաստանից, ինչպես կարծում է Բայդենը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը ոչ թե հեռավորություն է պահպանում Ռուսաստանից, ինչպես կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, այլ ամրապնդում է գործընկերային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Չինաստանը եւ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում զարգացնում են կայուն եւ ներդաշնակ երկկողմ հարաբերություններ»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի՝ Բայդենի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։ Բայդենը կարծում է, որ Չինաստանի իշխանությունները «փորձում են հեռավորություն պահպանել Ռուսաստանից»։
«Չինաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, մենք պատրաստ ենք մշտապես աջակցել մեր երկրների միջեւ ճիշտ ուղղությամբ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Չժաո Լիցզյանը։
Չինացի դիվանագետի խոսքով՝ Պեկինի եւ Մոսկվայի հարաբերություններն ուղղված չեն որեւէ երրորդ կողմի։ «Մենք փոխգործակցում ենք փոխադարձ հարգանքի եւ երկկողմ շահի հիման վրա»,- ասել է նա։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ չի կարծում, թե Ռուսաստանը եւ Չինաստանը զբաղվում են երկկողմ դաշինքի ստեղծմամբ՝ համաշխարհային աշխարհաքաղաքականության ներկա իրավիճակի համատեքստում։ Նրա վարկածով՝ Չինաստանի իշխանություններն անգամ «ձգտում են մի փոքր հեռավորություն պահպանել ՌԴ-ից»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ