Բալիում չեն բավականացնում G20-ի մասնակիցների համար զրահապատ լիմուզինները
Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին առաջարկել են Բալի տեղափոխել իրենց զրահապատ լիմուզինները երկրում նման մեքենաների սահմանափակ քանակության պատճառով, հաղորդում է Tempo.co-ն։
Ինդոնեզիան, որպես ընդունող կողմ, պետք է գագաթնաժողովի մասնակիցների համար զրահապատ մեքենաներ տրամադրեր, սակայն պարզվել է՝ մեքենաների քանակը սահմանափակ է։
«Կան նաեւ այնպիսիք, ովքեր խնդրում են զրահապատ մեքենաներ։ Մենք խորհրուրդ ենք տալիս դրանք իրենց հետ բերել։ Կամ մենք տրամադրում ենք, սակայն շատ սահմանափակ քանակությամբ։ Այնպես որ, մենք մեքենաներ կտրամադրենք նրանց, ովքեր առաջինն են խնդրել։ Նման դիմումները շատ են»,- հրատարակությունը մեջբերում է Ինդոնեզիայի նախագահի մամուլի քարտուղարի խոսքը։
Հաղորդվում է, որ Ինդոնեզիա կտեղափոխեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրահապատ Cadillac One-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ