Ճապոնիան եւ ԱՄՆ-ն համատեղ խոշոր զորավարժություններ են սկսել
Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը եւ ԱՄՆ-ի զինվորականները հինգշաբթի սկսել են Keen Sword խոշոր համատեղ զորավարժությունները՝ ճապոնական արշիպելագի հեռավոր կղզիները պաշտպանելու հարցով գործողություններ մշակելու համար:
«Մենք ոչ միայն կբարձրացնենք ցանկացած ոլորտում գործողությունների մեր համատեղ հնարավորությունները, այլեւ կամրապնդենք մեր գործընկերությունն ու բարեկամությունը»,-ասվում է Ճապոնիայում ամերիկյան հրամանատարության կողմից զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ հրապարակված գրառման մեջ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ճապոնական կողմից զորավարժություններին կմասնակցեն ինքնապաշտպանության ցամաքային, ծովային եւ օդային ուժերի շուրջ 26 հազար ծառայողներ: Ամերիկյան կողմից կմասնակցեն մոտ 10 հազար զինվորականներ, այդ թվում՝ տիեզերական ստորաբաժանումից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ