Սամարղանդում անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության նախարարների նիստը
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները հինգշաբթի իրենց նիստի ժամանակ կքննարկեն փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 11-ին Սամարղանդում կայանալիք ԹՊԿ երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում։ Հանդիպման բացմանն այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը։
«Խորհրդանշական է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների առաջին գագաթնաժողովը կանցկացվի Սամարղանդում, որը հսկայական նշանակություն ունի թյուրքական քաղաքակրթությունում։ Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կլինի փաստաթղթերի փաթեթի ստորագրումը, որոնք որոշիչ կլինեն 2022-2026 թվականներին ԹՊԿ զարգացման համար։ Մեր նիստի օրակարգում ներառված է այդ փաստաթղթերում, որոնք առաջարկել են փորձագետները, փոփոխությունների եւ լրացումների քննարկումը,»,- ասել է Նորովը։
Նրա կարծիքով, այս փաստաթղթերը արտացոլում են ԹՊԿ երկրների համագործակցության հեռանկարային եւ պահանջված ուղղություններում փոխգործակցության ընդհանուր մոտեցումները:
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ), որը ստեղծվել է 2009 թվականին, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլի գագաթնաժողովում որոշում է կայացրել վերանվանվել Թյուրքական պետությունների կազմակերպության։ Այս պահին կազմակերպության մեջ մտնում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, որպես դիտորդներ մասնակցու են Հունգարիան եւ Թուրքմենստանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ