Իտալիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Նոյեմբերի 9-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պեզարո քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 100 հազար մարդ) 35 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք:
Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն զգացել են նաեւ որոշ քաղաքների բնակիչներ Լացիոյում, Էմիլիա Ռոմանիայում, Ումբրիայում եւ Վենետոյում: Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը Twitter-ում տեղեկացրել է, որ «առայժմ օգնության մասին խնդրանքներ (քաղաքացիների կողմից) կամ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել», կատարվում են ստուգումներ:
Անկոնա քաղաքի (Մարկեի վարչական կենտրոն) իշխանությունները որոշել են որպես նախազգուշական միջոց փակել դպրոցները, դադարեցված է գնացքների երթեւեկությունը: Վերջին հուժկու երկրաշարժն Իտալիայում տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսին Ամատիչե քաղաքի շրջանում՝ Լացիոյի, Մարկեի, Ումբրիայի եւ Աբրուցոյի մարզերի սահմանին: Այդ ժամանակ զոհվել է 299 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ