ԱՄՆ-ը մեղմացրել է Զելենսկու դիրքորոշումը ՌԴ-ի հարցում․ Politico
ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դրդել է երկխոսություն սկսելու նախապայմանների ցանկից հանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին կետը։ Այս մասին գրել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 7-ին Զելենսկին թվարկել է Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու հինգ պայման, որոնց թվում չի նշվել Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին։
Ինչպես գրում է Politico-ն, դիրքորոշման փոփոխությունն «ուղղակիորեն կապված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մեղմ ուղղորդման հետ»։
Ըստ Politico-ի՝ Զելենսկին իր մոտեցումը մեղմացրել է Կիևի և Վաշինգտոնի միջև երկարատև բանակցություններից հետո, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի Ուկրաինա կատարած այցի ժամանակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ