Անչելոտին՝ ընթացիկ առաջնությունում «Ռեալի» առաջին պարտության մասին
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Ռայո Վալիեկանոյից» կրած 2:3 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում։
Արքայական թիմն առաջին պարտությունը կրեց Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում եւ նահանջեց երկրորդ տեղ՝ 2 միավոր հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»։
«Թարմության պակաս ունենք, ինչը նորմալ է այսքան շատ հանդիպումներից հետո։ Պետք է գնահատել մրցաշրջանի առաջին կեսը, վերհանել սխալները, վերլուծել եւ շարժվել առաջ։ Անհանգստացնում է այս պարտությունը, բայց մենք լավ դիրքում ենք Իսպանիայի առաջնությունում եւ դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ Հիմա պետք է լավ ավարտել «Կադիսի» դեմ վերջին հանդիպումը դադարից առաջ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի «Ռեալ» - «Կադիս» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին։ Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի դեկտեմբերի 31-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ