Վրաստանի գլխավոր բարեկամներն ու թշնամիները ըստ IRI-ի հարցման տվյալների. ՀՀ-ն բարեկամ է, ՌԴ-ն՝ թշնամի
Վրաստանում, ըստ IRI միջազգային հանրապետական ինստիտուտի 2022թ. աշնանն անցկացված հարցման տվյալների, քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ իրենց քաղաքական եւ տնտեսական գործընկերներն են՝ Եվրամիությունը (48-51%), ԱՄՆ-ն (43-47%), Ուկրաինան եւ Թուրքիան (16-28%)։ Ռուսաստանը համարվում է Վրաստանի համար սպառնալիք հանդիսացող երկիր (թե որպես քաղաքական թե որպես տնտեսական սպառնալիք Ռուսաստանին համարում են վրացիների 80-89%), իսկ որպես քաղաքական գործընկեր Ռուսաստանին համարում են վրացիների 7 տոկոսը, տնտեսական գործընկեր՝ 15 տոկոսը, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Հայաստանն ու Ադրբեջանը համարվում են տնտեսական եւ քաղաքական գործընկեր Վրաստանի համար (տասնյակում են) սակայն որպես առաջատար քաղաքական կամ տնտեսական գործընկեր չեն դիտարկվում։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վրաստանում հասարակությունն ընդհանուր առմամբ ունի արեւմտյան ուղղորդում։ Եւ բացի այդ, բավական բարձր է մեր հարեւանների մոտ Ուկրաինայի հանդեպ եղած աջակցությունը։ Ուկրաինային Վրաստանի քաղաքական գործընկեր համարում է վրացիների 24 %-ը, տնտեսական գործընկեր՝ 19 %-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ