Տաքացումն ԱՄՆ-ում տեղի է ունենում ավելի արագ, քան միջինը Երկիր մոլորակի վրա. դաշնային զեկույց
ԱՄՆ-ում տաքացումն ավելի արագ է տեղի ունենում, քան միջինը Երկիր մոլորակի վրա, տարերային աղետները երկրում ավելի հաճախակի են դառնալու, տեղեկացրել է Washington Post թերթը՝ հղում կատարելով դաշնային զեկույցի նախագծին։
«Տաքացումն ԱՄՆ-ում վերջին 50 տարիներին տեղի է ունենում 68 տոկոսով ավելի արագ, քան ընդհանուր առմամբ Երկիր մոլորակի վրա»,- պարբերականը մեջբերել է փաստաթղթի տեքստը։
Ինչպես գրել է Washington Post-ը, կլիմայի փոփոխությունների պատճառով տարերային աղետներն ԱՄՆ-ում ավելի հաճախ են տեղի ունենալու։ Մասնավորապես, զեկույցում մանրամասն նկարագրվել է տեղումների ինտենսիվության ավելացման եւ ջերմաստիճանի էքստրեմալ բարձրացման էլ ավելի ակնհայտ դարձող փաստը. ավելի հաճախ են տեղի ունենալու կործանարար անտառային հրդեհներ եւ հեղեղումներ։
Կլիմայի փոփոխությունը, ինչպես նշվել է, հանգեցնում է «հեռուն գնացող ավելի լուրջ» հետեւանքների ԱՄՆ բոլոր շրջաններում, եւ տնտեսության ու բնակչության կրելիք վնասը միայն ավելանալու է, եթե մարդիկ չսկսեն միջոցներ նախաձեռնել տաքացման տեմպերը դանդաղեցնելու համար։
Երկրի շրջանների զգալի մասում, ինչպես սպասվում է, կլիմայի փոփոխության պատճառով կդժվարանա խմելու ջրի հասանելիությունը, կարող են վնասվել տներն ու այլ կարեւոր ենթակառուցվածքը։ Բացի այդ, տաքացման հետեւանքով առաջ կգան նոր ռիսկեր բնակչության առողջության համար, սպառնալիքի առջեւ կկանգնեն գյուղատնտեսությունը եւ ձկնորսությունը։
Ինչպես տեղեկացվել է, զեկույցի վերջնական տարբերակը կհրապարակվի եկող տարի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ