Անտարբերների Հայաստանը
Սեպտեմբերի 13-ին տվեցինք առնվազն 240 զոհ: Տղերքի քառասունքը նոր-նոր անցավ: Նրանցից ոմանց մարմինները հնարավոր չէ հանել դիրքերից, իսկ մայրաքաղաքում, քաղաքներում հրավառություն անողներ կան, տաշի-տուշիով հարսանիք եւ ծնունդ անողներ: Ավելին, քարոզչական նպատակներով իշխանությունները գնացին անարգանքի մի ճիղճիմ քայլի, ցուցադրաբար Հանրապետության հրապարակում տոնածառը դնում են նոյեմբերի 2-ից:
Ոմանք կասեն, թե մանրուքներ են, բայց՝ ոչ: Մանրուքներ չկան: Հենց այսպես կերտվում է «նոր» Հայաստանի հայը եւ աննկատ է կերտվում է: Թեւածող կարգախոսը հետեւյալն է՝ դուք ունեք ձեր կյանքը, ապրեք, վայելեք ձեր կյանքը, ի՞նչ գործ ունեք զոհերի, նրանց ընտանիքների, կորցրած քաղաքների, գյուղերի, վանքների, եկեղեցիների, անտառների, դիրքերի հետ:
Ի՞նչ հեշտ ուտվող կարգախոս է: Իսկապես, ի՞նչ գործ ունենք այդ ամենի հետ: Չէ որ մեր ընտանիքից զոհեր չկան, մեր տունը կամ այգին թշնամին չի խլել, մեր գյուղի կամ քաղաքի գլխին թուրքերը չեն նստել, եւ ուրեմն կեցցե ճոխ եւ անհոգ, իսկ իրականում անտարբեր կյանքը:
Այսօր վարչախումբը դա է քարոզում: Եւ այդ քարոզը սպառվում է: Մարդիկ ապրում են անհոգ եւ անտարբեր, մինչեւ...
Top-News.am