ԱՄՆ-ը Ուկրաինային կոչ է անում ՌԴ-ի հետ բանակցելու պատրաստակամություն ցուցաբերել
ԱՄՆ-ը մասնավոր կերպով Ուկրաինային կոչ է անում Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն ցուցաբերել, գրում է Washington Post-ը:
Պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, գրում է, որ ամերիկացի պաշտոնյաների կոչը նպատակ ուներ ո՛չ թե Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, ա՛յլ Կիեւի համար այլ պետությունների աջակցությունն ապահովելու հաշվարկված փորձ էր:
«ԱՄՆ եւ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արգելքը անհանգստություն է առաջացրել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի որոշ հատվածներում, որտեղ պատերազմի ազդեցությունը սննդի եւ վառելիքի ծախսերի հարցում առավել սուր է զգացվում», - գրում է Washington Post-ը:
«Ուկրաինայի հոգնածությունն իսկական խնդիր է մեր որոշ գործընկերների համար», - նշել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով:
Զելենսկին հոկտեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնապես «անհնար» է համարում Պուտինի հետ ցանկացած բանակցության հեռանկարը, սակայն բաց է թողնում Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը։
«Մենք նախկինում ասել ենք եւ էլի կասենք. գործերն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը։ Եթե Ռուսաստանը պատրաստ է բանակցել, ապա պետք է դադարեցնի ռմբակոծությունը եւ դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից։ Կրեմլը շարունակում է սաստկացնել այս պատերազմը: Կրեմլը ցույց տվեց լրջորեն բանակցությունների մեջ մտնելու իր պատրաստակամությունը՝ նույնիսկ նախքան Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ