Լիբանանում նախագահի միասնական թեկնածու պետք է լինի, որին կհաջողվի երկիրը դուրս հանել ճգնաժամից. Շահան Գանտահարյան
Լիբանանում վերջին շրջանում բանկերի վրա հարձակումների պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց ավանդներից եւ ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով այսօր լիբանանյան բանկերից վրա տեղի ունեցած զինյալ հարձակումը։
«Իմ տեղեկություններով՝ միջադեպից մարդիկ չեն տուժել։ Չի բացառվում, որ առաջիկայում եւս լինեն նման դեպքեր, եւ մարդիկ զինված, երբեմն անզեն, բայց այլ միջոցներով, սպառնան բանկերում։ Պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հաշիվներից, իրենց շատ սահմանափակ են տրվում գումարները։ Եթե քաղաքացիները հայտնվում են շատ ծանր վիճակում, երբ շտապ գումար է անհրաժեշտ, օրինակ՝ հիվանդանոցային ծախսերի համար, դիմում են նման ծայրահեղ քայլերի։ Սա հերթական միջադեպն էր, վերջին շրջանում հավանաբար իններորդը»,- ասաց Գանտահարյանը։
Ըստ նրա՝ այս ամենի համար կա նաեւ քաղաքական բացատրություն։ Երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է շաբաթվա սկզբում, կառավարությունը հրաժարական է տվել, իսկ խորհրդրարանը չի կարողանում նոր նախագահ ընտրել, քանի որ խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի շուրջ։
«Առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու՝ նախկինում նախագահ ընտրված, բայց պաշտոնը չստանձնած Ռենե Մուավադի որդին։ Նրան առաջադրել են ընդդիմադիր խմբակցությունները եւ նա չունի մեծամասնության աջակցությունը։ Իշխանամետ խմբակցություններն էլ չեն առաջադրում թեկնածու՝ ասելով, որ համախոհական թեկնածու պետք է լինի, որին կհաջողվի երկիրը դուրս հանել ճգնաժամից։ Բացի այդ Լիբանանում միջհամայնքային համակարգ է, համայնքների շուրջ պետք է գոյանա ընդհանուր համախոհություն, որպեսզի ընտրվի նախագահ, հետո նշանակվի վարչապետ, կառավարություն»,- նշեց Գանտահարյանը։
Շահան Գանտահարյանի խոսքով՝ Սահմանադրությունը նախագահ ընտրելու ժամկետներ չի սահմանում, հետեւաբար՝ նոր նախագահ չի կարող ընտրվել, քանի դեռ խորհրդարանական ուժերը համաձայնության չեն եկել։
«Համաձայնությունն էլ կապված է տարածաշրջանում գլխավոր խաղացողների հետ, որովհետեւ համայնքներում գործող հիմնական կուսակցությունները կապված են նաեւ արտաքին կենտրոնների հետ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա, Իրան, ԱՄՆ։ Լիբանանյան աշխարհագրությունը կուտակել է փորձ նման ճգնաժամերում որոշ առումներով բնականոն կյանքը շարունակելու համար»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ նման դեպք գրանցվել էր նաեւ օգոստոսին, երբ Բեյրութում զինված տղամարդը պատանդ էր վերցրել Լիբանանի Դաշնային բանկի հինգ աշխատակցի եւ մեկ հաճախորդի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ