Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը` Ջերի Լի Լյուիսը
Կյանքի 88-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտ, դաշնակահար, ռոքնռոլի հիմնադիրներից մեկը` Ջերի Լի Լյուիսը։ Այս մասին հայտնում է 117 Entertainment Group-ը, որը ներկայացնում է երաժշտին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, իր կյանքի վերջին տարիներին արտիստը տարբեր հիվանդություններ ու վնասվածքներ ուներ, որոնք, ըստ նրա բժիշկների, «պետք է խլեին նրա կյանքը մի քանի տասնամյակ առաջ»։
Երգչի խոսնակ Զաք Ֆարնումը Variety-ին ասել է, որ Լյուիսը մահացել է ԱՄՆ Միսիսիպի նահանգի իր տանը։
Ջերի Լի Լյուիսը համարվում է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը։ Նրա ամենահայտնի երգերից են «Crazy Arms» (1956), «Whole Lotta Shakin' Goin' On» (1957), «Great Balls of Fire» (1957)։ Նա արժանացել է չորս «Գրեմմիի», իսկ նրա ամենահայտնի «Great Balls of Fire» երգը ներառվել է բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում՝ ըստ Rolling Stone ամսագրի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ