Եվրոպայի հրաժարումը ռուսական էներգակիրներից սպառնում է եվրոպական ՀՆԱ-ի 6,5-11,5 տոկոսին․ Սեչին
Եվրոպայի հրաժարումը ռուսական էներգակիրներից սպառնում է եվրոպական ՀՆԱ-ի 6,5-11,5 տոկոսին։ Նման գնահատականներ է տվել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, գրում է РБК- ը։
Սեչինի խոսքով՝ եվրոպական արդյունաբերության առանցքային ոլորտները ճգնաժամ են ապրում՝ մետալուրգիան, քիմիական, ցելյուլոզաթղթային եւ գյուղատնտեսության արդյունաբերությունը։ Քիմիական արդյունաբերության արտադրանքի պոտենցիալ կրճատումը գնահատվում է 20-45 տոկոս, մետալուրգիայում՝ մինչեւ 30-60 տոկոս։ Արդեն այժմ, ըստ նրա, Եվրոպայում դադարեցվել են ազոտական պարարտանյութերի արտադրության հզորությունների 70 տոկոսը, իսկ ալյումինի արտադրությունը կրճատվել է 25 տոկոսով։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն ստիպված է պայքարել իր «հեգեմոնիան ամեն գնով» պահպանելու համար, ասել է Սեչինը։
«Էներգիայի գների շեմ սահմանելը հարձակում է ոչ միայն շուկայի, այլ նաեւ ինքնիշխանության հիմունքների վրա»,-ասել է Սեչինը։
Սեչինը նշել է, որ ԱՄՆ-ում գազի գներն այժմ հինգ անգամ ցածր են, քան Եվրոպայում։ «Այնուամենայնիվ, եվրոպացի պաշտոնյաներն առաջարկում են էներգետիկ ճգնաժամի իրենց ողջամտությունից հեռու հիմնավորումներ»,-հավելել է նա։
Հոկտեմբերի սկզբին ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթին, որը ներառում է հում նավթի (դեկտեմբերի 5-ից) եւ նավթամթերքի (2023 թվականի փետրվարի 5-ից) գնի առավելագույն սահմանաչափ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ