Սեուլը, Վաշինգտոնը եւ Տոկիոն հայտարարել են Փհենյանին «աննախադեպ» պատասխան տալու մասին
Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը պետք է արժանանա «աննախադեպ» պատասխանի, տեղեկացրել է Reuters-ը։
Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները կարծում են, որ Հյուսիսային Կորեան կարող է վերսկսել միջուկային ռումբի փորձարկումները 2017-ից հետո առաջին անգամ, բայց փորձագետները նշում են, որ քիչ միջոցներ ունեն այդ քայլը կանխելու կամ դրան արձագանքելու համար։
Հարավային Կորեայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Չո Հյոն Դոնը այս հարցը Տոկիոյում քննարկել է ճապոնացի գործընկերոջ՝ Տակեո Մորիի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ։
«Մենք համաձայնել ենք այն հարցում, որ կպահանջվի արձագանքման աննախադեպ մասշտաբ, եթե Հյուսիսային Կորեան իրականացնի յոթերորդ միջուկային փորձարկումը»,- ասել է նա համատեղ մամուլի ասուլիսում։
Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները քիչ մանրամասներ են ներկայացրել այն մասին, թե ինչ միջոցներ կարող են կիրառել ի պատասխան միջուկային փորձարկումների վերսկսման, որոնք, ինչպես նշել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Փատելը, «լուրջ էսկալացիա» կլինեն, որը «կսպառնա տարածաշրջանային կայունությանը»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Bloomberg-ի կազմակերպած միջոցառմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցներն աշխատում են իրենց պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ եւ աշխատելու են երկրների, այդ թվում ՄԱԿ-ի հետ՝ «Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու համար»։
Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում Շերմանը Հյուսիսային Կորեային կոչ է արել «ձեռնպահ մնալ հետագա սադրանքներից»։ «Այն ամենն, ինչ այստեղ կատարվում է, օրինակ՝ միջուկային փորձարկումը... հետեւանքներ կունենա ամբողջ աշխարհի անվտանգության համար»,- ասել է նա։ «Մենք իսկապես հույս ունենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում բոլորը կհասկանան, որ միջուկային զենքի յուրաքանչյուր կիրառում անհավանական ձեւով կփոխի աշխարհը»։
Մորին ասել է, որ Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան պարտավորվել են «էլ ավելի ամրացնել զսպման եւ արձագանքման պոտենցիալը» եւ եռակողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ