Ռուսաստանը տեղեկություն ունի Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ ահաբեկչություն նախապատրաստելու մասին. Կրեմլ
Ռուսաստանը տեղեկություն ունի Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հետագա ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան այն բանից հետո, երբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նիստում Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» պատրաստման ապացույցներ է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեղեկություն ունենք, որ Ուկրաինան պատրաստվում է նման ահաբեկչական դիվերսիայի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի եռանդուն կերպով իր տեսակետը փոխանցել համաշխարհային հանրությանը, որպեսզի խրախուսի նրանց ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Կիեւի ռեժիմի նման անպատասխանատու պահվածքին խոչընդոտելու առումով։ Միաժամանակ Պեսկովը չի մեկնաբանել ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ դռների հետեւում կատարվածի արդյունքները։
Ռուսաստանը եռանդուն քայլեր կձեռնարկի, որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրի Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքի վրա, հավելել է Պեսկովը։
Երկուշաբթի օրը ՌԴ Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել է, որ ՌԴ ՊՆ-ն իր ուժերն ու միջոցները պատրաստության է բերել «ռադիոակտիվ աղտոտման պայմաններում» գործողության համար, քանի որ տեղեկություն ունի Կիեւի կողմից «կեղտոտ ռումբ» կիրառելու մտադրության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ