Գիտնականները ծնկի փոխարինման վիրահատության ժամանակ ցավը նվազեցնելու նոր միջոց են հայտնաբերել
Հետազոտողները, հավանաբար, ծնկի փոխարինման վիրահատության ժամանակ ցավը թեթեւացնելու նոր միջոց են գտել՝ մորֆինը ներարկելով անմիջապես ոտքի ոսկորի մեջ:
Այս հետեւություններն արվել են ծնկի ամբողջական փոխարինման ենթարկված 48 հիվանդների վերջին ուսումնասիրությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Arthroplasty ամսագրում։ Հետազոտողները պարզել են, որ վիրահատության ժամանակ ոտքի ոսկորի մեջ մորֆինի ներարկումն ավելի լավ է վերահսկում հիվանդների հետվիրահատական ցավը, քան ստանդարտ բուժումը:
Ծնկի ամբողջական փոխարինումը, որը սովորաբար արվում է ծանր արթրիտի բուժման համար, սովորական պրոցեդուրա է, նշել է Հյուսթոնի մեթոդիստական հիվանդանոցի օրթոպեդ վիրաբույժ, ավագ բժիշկ Կուան Պարկը: Մի քանի տասնամյակ առաջ հիվանդները մի քանի օր անց էին կացնում հիվանդանոցում՝ ցավը թեթեւացնելու համար օփիոիդների մեծ չափաբաժիններ ստանալով։
Հետազոտության նպատակներից մեկն է նվազեցնել օփիոիդային ցավազրկող դեղամիջոցների անհրաժեշտությունը, ինչպիսիք են օքսիկոդոնը եւ հիդրոկոդոնը վիրահատությունից հետո օրերի կամ շաբաթների ընթացքում: Բացի կախվածություն առաջացնելուց, այդ դեղերը կարող են ղ այնպիսի կողմնակի ազդեցություններ ունենալ, ինչպիսիք են սրտխառնոցն ու փորկապությունը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...