Աշխարհի երկու երկրներ դարձել են նոր լրտեսական ծրագրի զոհ
Իտալիայում եւ Ղազախստանում Android եւ iOS սմարթֆոններ օգտագործողներին խաբեությամբ ստիպել են ներդնել վնասակար հավելված, որը սարքից գաղտնի տեղեկատվություն է կորզում։ Նոր գրոհի մասին հաշվետվությունը ներկայացվել է Google-ի բլոգում։
Վնասակար ծրագրի պատասխանատու կողմ է նշվել RCS Labs իտալական ընկերությունը։
Զոհը ստանում է տեղեկություն, որում նշվում է, որ իր գրառումներին հասանելիությունն անհետացել է, եւ դրա վերականգնման համար անհրաժեշտ է անցնել հաքերների ուղարկած հղումով։ Հղումով անցնելու ժամանակ զոհին դիմավորում են կեղծ կայքերը, որոնք նմանակում են պոպուլյար սերվերների ինտերֆեյսը։ Օրինակ, նման հղումներից մեկը տանում է Samsung-ի ֆեյք կայք, որտեղից պետք է ներբեռնել ընկերության «ֆիրմային» հավելվածը;
Եթե օգտատերն օգտագործել է Android սարքը, նրա սմարթֆոնի վրա բեռնվում է apk-ֆայլ։ Այնուհետեւ զոհը իր ցանցին միանալու թույլտվություն է տալիս։
Քանի որ Android-ի հավելվածը կարելի է տեղակայել ոչ միայն Google-ից, Play-ից, չարագործները զոհին չեն համոզում հատուկ սերտիֆիկատ ունենալ, ինչպես iPhone-ի դեպքում։
iOS-ում սերտիֆիկատի, ինչպես նաեւ վնասակար հավելվածի տեղադրումից հետո լրտեսական ծրագիրն օգտագործում է վեց տարբեր համակարգային էքսպլոյթներ՝ սարքի տեղեկատվությունն ուսումնասիրելու համար։ Ընդ որում՝ հավելվածը կոտրվում է մի քանի մասերի, որոնցից յուրաքանչյուրն օգտագործում է որոշակի էքսփլոյթ։ Օրինակ, դրանցից չորսը գրվել է ջեյլբրեյքերների կողմից եւ կարողացել է շրջանցել ստուգումն ու համակարգի լիակատար հասանելիություն ստանալ։
Google-ը փոփոխություններ է մտցրել Google Play Protect-ում եւ անջատել է որոշ նախագծեր, որոնք օգտագործվում էին հաքերների կողմից։ Արդյո՞ք Apple-ը չեզոքացրել է խաբեբաների սերտիֆիկատը՝ դեռեւս հայտնի չէ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է