Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Աշխարհ

Ինչո՞ւ է Արևմուտքը բացում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման թեման․ Մոսկվան տրամադրված է գործել առանձին

Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի 44-օրյա ողբերգական պատերազմից
հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե «մահացած» է թե՛ հակամարտող կողմերի, թե՛
միջնորդների համար, ուկրաինական աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին այս
չգործող ձևաչափը դարձել է Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք
առճակատման գործիք:

Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ռուսական կողմից տեղեկատվություն
տարածվեց, թե Արևմուտքը տապալել է այդ ձևաչափում միասնական աշխատանքը
շարունակելու հնարավորությունը: Այս տարվա մարտ ամսին նաև հայկական կողմը
դիմեց համանախագահներին՝ ջանքերը վերսկսելու առաջարկով, սակայն պաշտոնական որևէ պատասխան չեղավ, փոխարենը՝ միայն համանախագահները միմյանցից առանձին
այցեր կատարեցին Երևան: Սրան զուգահեռ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև
բանակցություններ հաստատվեցին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի
միջնորդությամբ:

Սակայն օրերս Երևանում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով
տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել
համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Դոնֆրիդն
ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես
Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- նշել է նա:

Ամերիկացի դիվանագետը նաև հստակեցրել էր, որ պատրաստ են այդ ձևաչափում նաև համագործակցել Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ Ռուսաստանը Մինսկի խմբի
համանախագահ է, ուստի Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ
ձևաչափը։ Ավելին, Դոնֆրիդը նաև ասել է, որ Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, սակայն Միացյալ Նահանգներն աջակցում է
և մասնակցում այդ գործընթացին և կշարունակի մասնակցել։ Այս հարցով, ըստ նրա, քննարկումներ եղել են նաև Ադրբեջան կատարած նրա այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը։

Դոնֆրիդի դիտարկումներին արձագանքել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ:

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին, մեծ հաշվով, անդառնալի վնաս է հասցվել»,- հայտարարել է Զախարովան:

Ըստ Զախարովայի՝ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց
թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։

Զախարովան ձևաչափից հրաժարվելը որակել է «անպատասխանատու քայլ», ապա հավելել, որ ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, և, որ Մոսկվան կանի հնարավորը՝ կյանքի կոչելու 3 երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն
ասել է, որ տարբեր շրջաններում միջնորդների տարբեր հայտարարություններ
արտացոլում են աշխարհաքաղաքական լարվածությունը, դասավորությունը, ուժային
հավասարակշռությունը:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացիորեն չի գործում այսօր, իսկ ապագայում դրա որևէ գործունեություն խիստ կասկածի տակ է, քանի որ կողմերից մեկը, ի դեպ, հաղթող կողմը, հաստատակամորեն և միջազգային հարթակներում մերժում է միջնորդներին:

Վերլուծաբանի խոսքով, դրա համար նաև մի շարք պատճառներ կան, որոնցից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը «խաղում» է աշխարհում ստեղծված իրավիճակում՝ փորձելով Ռուսաստանից, Արևմուտքից, այս դեպքում՝ ԵՄ-ից հնարավորինս շատ օգուտներ ստանալ:

«Պատերազմից անմիջապես հետո ձեռնտու էր մերժել ԵԱՀԿ ՄԽ-ն և ամրապնդել
Ռուսաստանի միջնորդությունը, իսկ խաղաղապահների ներգրավումից հետո՝
Արևմուտքը, ինչպես Ադրբեջանը, դեմ է ռուսական կոնտինգենտին ԼՂ-ում: Սրան
զուգահեռ՝ Ադրբեջանը դեմ է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին և փորձելու է Խաղաղության
համաձայնագիրը կնքել թեկուզ եռակողմ կամ երկկողմ ձևաչափում, սակայն ոչ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, իսկ Արևմուտքը, ինչպես երևում է, վերջնական չի փակել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության համար հնարավորությունը: Իսկ Ռուսաստանը տրամադրված է գործել, ինչպես միշտ է գործել, և՛ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, և՛ իր ընդգծված ազդեցությամբ կողմերի նկատմամբ: Դժվար է ասել՝ երբ ու ինչ դեմարշ է եղել ռուսական կողմի հանդեպ Արևմուտքի կողմից ԵԱՀԿ ՄԽ հարցի շրջանակում, դիվանագիտական ինչ պրոցեսներ են ընթացել, սակայն ակնհայտ է, որ Արևմուտքը մոտեցում է փոխել՝ մեղմել այն Ռուսաստանի ու ԵԱՀԿ ՄԽ հարցում: Չի բացառվում, որ պատճառն ուկրաինական պատերազմի ընթացքն է: Բայց ներկայումս Ռուսաստանը տրամադրված է շարունակել իր ջանքերը եռակողմ 3 փաստաթղթերի տրամաբանության շրջանակում: Ինչպես տեսանք, ապաշրջափակման բանակցությունները շարունակվում են, օրերս հերթական հանդիպումը տեղի ունեցավ, և Ուկրաինային զուգահեռ՝ Ռուսաստանը շարունակում է աշխատել: Թե ինչն է մտահոգում Արևմուտքին, ինչու են դիրքորոշումներ փոխվում՝ հստակ ասելը բարդ է»,- նկատեց վերլուծաբանը:

Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ խոսակցությունը ներկայումս կարծես արհեստական օրակարգ է Մոսկվայի ու Վաշինգտոնի կամ Բրյուսելի համար, որոնք սա շրջանառում են միմյանց ինչ-որ բաներ հասկացնելու կամ միջազգային ասպարեզում միմյանց հեղինակությանը հարվածելու համար:

«Թե այս փուլում ինչո՞վ կարող է զբաղվել Մինսկի խումբը, կարծում եմ՝ ո՛չ Մոսկվայում են պատկերացնում, ո՛չ էլ Արևմուտքում: Հիմա դեռ գործընթացն Արևմուտքը քաշում է իր կողմ, իսկ Մոսկվան՝ իր, այս ընթացքում, իհարկե, ողջ գործընթացը տուժում է, քանի որ էական արդյունքներ չկան: Իսկ ԵԱՀԿ ՄԽ գործունեության հեռանկարներ գրեթե չկան, սա պարզապես աշխարհաքաղաքական դիվանագիտական լարված խոսակցություն է, ոչ ավելին այս փուլում: Բայց կարծում եմ՝ միջնորդները պետք է առանց այն էլ լարված տարածաշրջանային մթնոլորտը ավելորդ չլարեն»,- նկատել է նա: