Պեսկովը մեկնաբանել է Չավուշօղլուի հայտարարությունը. Ռուսաստանը ոչ մի հացահատիկ չի գողացել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Անկարան Կիեւի խնդրանքով հետաքննություն է սկսել ուկրաինական հացահատիկի գողության մեջ Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ։ Պեսկովը հերքել է այդ պնդումները, գրում է
«Կոմերսանտը»։
«Ռուսաստանը ոչ մի հացահատիկ չի գողացել»,- ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով թուրք դիվանագետի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին։
Այսօր՝ հունիսի 23-ին, Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիան դա իրագործելի է համարում եւ աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին։ Թուրք նախարարը հորդորել է շուտափույթ լուծել Ուկրաինայի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրը։ Նա նաեւ խոստովանել է, որ եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա անմիջապես Ուկրաինայի ջրերից դուրս մոնիթորինգի կենտրոն եւ «անվտանգության գոտի» կստեղծեն։ Իր հերթին, Թրասն ասել է, որ եթե հացահատիկը չկարողանան հանել նավահանգիստներից, ապա լայնածավալ սովի վտանգ կառաջանա։
Հունիսի սկզբին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ չեն կարողանա ստուգել Ռուսաստանի կողմից հացահատիկի գողության մեջ Ուկրաինայի մեղադրանքները:
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է,
որ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի հնարավոր արտահանման մասին
Կիեւի տեղեկատվությունը փոխանցվել է Պարենի համաշխարհային ծրագրի (World
Food Program) ներկայացուցիչներին։ Նախօրեին Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից թուրքական առեւտրային նավերի անվտանգ ելքի եւ հացահատիկի անվտանգ արտահանման սցենարները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է