ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական ոսկու դեմ․ Reuters
ԵՄ առաջնորդները մտադիր են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատժամիջոցներ սահմանելով երկրի ոսկու դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի տրամադրած տեղեկատվությունը։
Դեռ պարզ չէ՝ կվերաբերեն այդ միջոցները ԵՄ երկրներ ռուսական ոսկու ներկրմա՞նը, թե՞ Ռուսաստան թանկարժեք մետաղի մատակարարմանը։
Ոսկու պաշարների սահմանափակումները հակառուսական սահմանափակող միջոցների նոր փաթեթի մաս կլինեն։ Փաստաթղթի վրա աշխատանքները կսկսվեն այս շաբաթ՝ ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում, որը կանցկացվի հունիսի 23-24-ը՝ Մադրիդում։
Գործակալությունը հավելել է, որ գագաթաժողովին մասնակցող երկրների թվում կան այնպիսիք, որոնք պնդում են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, եւ այնպիսիք, որոնք կոչ են անում կենտրոնանալ նախապես հայտարարված միջոցառումների իրականացման վրա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ