Լիբանանում հաստատվել է կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
Լիբանանի առողջապահության նախարարությունը երկուշաբթի տեղեկացրել է, որ հայտնաբերվել է երկրում կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը արտասահմանից վերադարձած մի մարդու մոտ, որն այժմ մեկուսացել է իր տանը, փոխանցել է Medical Xpress-ը։
Նախարարությունը տեղեկացրել է, որ հիվանդի վիճակը կայուն է, եւ որ իշխանությունները հետեւում են նրա շփումներին։
Լիբանանը վերջին երկիրն է Մերձավոր Արեւելքում, որտեղ գրանցվել է կապկի ծաղիկով վարակման դեպք։
Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսին էին հայտնաբերել այդ հիվանդությամբ վարակման առաջին դեպքերը։
Կապկի ծաղիկի վիրուսը առաջ է բերում տենդ, մարմինը կոտրատվում է, ի հայտ է գալիս դող, պացիենտների մեծ մասի մոտ նկատվում է նաեւ հոգնածություն։ Հիվանդության ծանր ձեւ ունեցող մարդկանց մոտ կարող են լինել ցան, ախտահարումներ դեմքին, ձեռքերին եւ մարմնի այլ մասերում։
Հիվանդությունը սկզբում առաջ է բերում գրիպանման ախտանշաններ, իսկ հետո ի հայտ է գալիս ցան դեմքին եւ մարմնին, սովորաբար հանդիպում է կենտրոնական եւ արեւմտյան Աֆրիկայի որոշ շրջաններում։ Բայց այս տարի գրանցվել է վարակման 1 880 դեպք ավելի քան 30 երկրում, որտեղ կապկի ծաղիկ սովորաբար չի լինում։
Դեպքերի մոտ 85 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային։ Մահացու դեպքերի մասին տեղեկություններ չկան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կապկի ծաղիկ ունեցող մարդիկ կարող են վարակվել չորս շաբաթվա ընթացքում, եւ խորհուրդ է տվել մեկուսանալ մինչեւ լիակատար ապաքինումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է