Շոլցը, Մակրոնը և Դրագին Ուկրաինային մերժել են զենքի արագ մատակարարումների հարցում. LA Times
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որոնք անցյալ շաբաթ եղել են Ուրաինայում, Կիեւին մերժել են օպերատիվ մատակարարումների հարցում: Այդ մասին The Los Angeles Times թերթի համար կիրակնօրյա հոդվածում գրել է Դոյլ Մակմանուսը։
Հեղինակի կարծիքով՝ Եվրոպայի կառավարություններում կուտակվում է «հոգնածություն Ուկրաինայից» այն պատճառով, որ պատժամիջոցային ճնշումը, որը նրանք հարկադրված էին գործադրելու Ռուսաստանի վրա, խփում է հենց իրենց:
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խնդիրն այն է, որ դրանք կգործեն սոսկ եթե վնասեն նաեւ մեզ»,- մեջբերում է հոդվածագիրն ի հաստատումն իր խոսքի իր մտերիմներից մեկի՝ նախկին ուսուցիչ Ռոբերտո Պեսչիանիի կարծիքը: Մակմանուսը նշում է, որ չնայած այն բանին, որ Եվրոպայի երեք խոշոր պետությունների ղեկավաները ժամանել էին Կիեւ եւ կրկին աջակցություն հայտնել Ուկրաինային, սակայն այնտեղ այդպես էլ չստացան ռազմական մատակարարումների արագացման երաշխիքներ:
«Այդ երեքը (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին չտվեցին ամենաբաղձալին. նոր զենքի արագ առաքումը»,- գրել է նա:
Հեղինակը նաեւ թերահավատորեն է վերաբերել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավոությանը եւ Մակրոնի, Շոլցի եւ Դրագիի կողմից այդ քայլի աջակցությունը համարել է «զուտ խորհրդանշական»:
ԱՆցյալ շաբաթ Շոլցը, Մակրոնը, Դրագին եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն այցելել են Ուկրաինա, հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Բանակցությունների հիմնական թեման է դարձել Ուկրաինայի շուրջ ներկայիս իրադրությունը: Գերմանական Die Welt թերթը հանդես է եկել ենթադրությամբ, որ եվրոպացի ղեկավարները կարողացել են Զելենսկիին համոզել նստելու բանակցությունների սեղանի առջեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է