Ճապոնիան Չինաստանին մեղադրել է Արեւելաչինական ծովում առանց իր մասնակցության ռեսուրսների յուրացման մեջ
Ճապոնիայի իշխանությունները նախօրեին բողոք են հայտնել Չինաստանին՝ կապված Պեկինի կողմից Արեւելաչինական ծովի բնական պաշարների միակողմանի յուրացման հետ, շաբաթ օրը հաղորդել է «Ասահի»-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
«Չափազանց ցավալի է, որ Չինաստանը միակողմանի նման գործողություններ է իրականացնում տնտեսական շահերի գոտիների սահմանազատման գծի արեւմտյան կողմում գտնվող գոտում»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Նախարարությունը հիշեցրել է, որ Չինաստանը շարունակում է նման գործունեություն ծավալել՝ չնայած տարածաշրջանի ջրերում համագործակցության մասին երկու երկրների 2008 թվականի համաձայնագրին։
«Ասահի»-ն հիշեցնում է, որ Արեւելաչինական ծովում Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ պաշտոնապես հաստատված սահման չկա։ Իր հերթին, Չինաստանը հորատման ավելի քան մեկ տասնյակ հարթակ է կառուցել գազային հանքավայրերում այն գծից արեւմուտք, որը Տոկիոյում համարվում է երկու երկրների տնտեսական շահերի սահմանազատող գոտի։
Միեւնույն ժամանակ, Ճապոնիայի իշխանությունները նախկինում գրանցել են Չինաստանի կողմից մեկ այլ հորատման հարթակի հիմքի փոխադրումը։
Արեւելաչինական ծովում Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ տարաձայնությունները ծագել են կապված ծովում գազի հանքավայրերի հայտնաբերման եւ չինական կողմից դրանց շահագործման մեկնարկի հետ։
Բացի այդ, Տոկիոն եւ Պեկինը տարածքային վեճի մեջ են Արեւելաչինական ծովում Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիների (չինական անվանումը՝ Դյաոյու) շուրջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է