Meta-ն, Google-ը, Twitter-ը եւ Microsoft-ը պայմանավորվել են ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ապատեղեկատվության հանդեպ
Meta-ն, Google-ը, Twitter-ը եւ Microsoft-ը պայմանավորվել են ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ապատեղեկատվության հանդեպ՝ ԵՄ-ի նոր կանոններին համապատասխան, ինչը կարող է խոշոր տուգանքների հանգեցնել, եթե ընկերությունները չանեն դա, տեղեկացրել է Reuters-ը։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ավելի քան 30 ընկերություն, ներառյալ գովազդային գործակալությունները, պարտավորվել են հետեւել ապատեղեկատվության թարմացված վարքականոնին։
Ընկերությունները համաձայնել են ավելի շատ բան անել ֆեյքերի, կեղծ աքաունթների եւ քաղաքական գովազդի դեմ պայքարում, իսկ կանոններին չհետեւելը կարող է հանգեցնել տուգանքների, որոնք կկազմեն ընկերության գլոբալ շրջանառության 6 տոկոսը, ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Ընկերությունները վեց ամիս ունեն, որպեսզի կատարեն իրենց խոստումը, եւ նրանք պետք է 2023թ. սկզբին կատարած աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնեն։
«Նոր վարքականոնը վկայում է այն մասին, որ Եվրոպան դասերը յուրացրել է, եւ մենք այլեւս միամիտ չենք»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան։
Նրա խոսքով՝ պատերազմն Ուկրաինայում, կորոնավիրուսի համավարակը եւ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպական միությունից արագացրել են ԵՄ-ի պայքարը ֆեյքերի դեմ։
«Եթե կանոնները մշտապես խախտվեն, մենք կարող ենք մտածել նաեւ այն մասին, որ փակենք մեր տեղեկատվական տարածքի հասանելիությունը նրանց համար»,- ասել է եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է