Քեւին Սփեյսին, որը մեղադրվում է ոտնձգությունների մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել
Դերասան Քեւին Սփեյսին գրավի դիմաց ազատ է արձակվել Մեծ Բրիտանիայի Վեսթմինսթեր քաղաքի Գերագույն դատարանի լսումների ժամանակ: Գրում է այդ մասին Deadline.
Դերասանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին։
Ամերիկացի դերասանը մեղադրվում է մի շարք սեռական ոտնձգությունների մեջ երեք տղամարդու նկատմամբ Լոնդոնում եւ Գլոսթերշիրում 2005-2013 թվականներին, երբ նա զբաղեցնում էր «Old Vic» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Քեւին Սփեյսիի շուրջ սկանդալը սկսվեց այն բանից հետո, երբ «Star Trek» սերիալի աստղ Էնթոնի Ռեպը պատմեց, որ իր պատանեկության տարիներին հարբած դերասանը փորձել է գայթակղել նրան։ Սակայն 2019 թվականի հոկտեմբերին Մասաչուսեթս նահանգի դատախաղությունը փակել է Քեւին Սփեյսիի սեռական ոտնձգությունների գործը։ Բանն այն է, որ մեղադրողը հանկարծակի մահացել է։
Այդուհանդերձ Մեծ Բրիտանիայի դատախազությունը հայտնել է, որ դերասան Քեւին Սփեյսիի նկատմամբ կրկին մեղադրանք է առաջադրվել երեք տղամարդու նկատմամբ ոտնձգության համար։ Այս տարվա մարտին գործը փոխանցել են դատարան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է