Իսրայելը Բայդենին կներկայացնի լազերային հակահրթիռային պաշտպանության իր նոր համակարգը
Իսրայելը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կներկայացնի լազերային հակահրթիռային պաշտպանության իր նոր համակարգը նրա՝ հուլիսին նախատեսվող այցի ընթացքում։
Ինչպես տեղեկացրել է Walla-ն, Իսրայելը հույս ունի համագործակցել Վաշինգտոնի հետ այս նախագծում, ներառյալ ամերիկյան ներդրումները համակարգի հետագա զարգացման եւ կիրառման գործում։
Այդ համագործակցությունը կարող է կազմել իրանական անօդաչուների եւ հրթիռների սպառնալիքի դեմ համատեղ տարածաշրջանային դաշնակիցների հետ պաշտպանական գործընկերություն ձեւավորելու ավելի լայն ջանքերի մի մասը։
Այդ դաշինքի պլանների մասին առաջին անգամ տեղեկացվել էր մարտին, իսրայելական ՌՕՈւ-ի պաշտոնական անձանց հետ ոչ պաշտոնական ճեպազրույցից հետո։ Պաշտոնական անձինք տեղեկացրել էին, որ Իսրայելը լարող է շուտով դաշինք կազմել մերձավորարեւելյան գործընկերների հետ, գրել է Times of Israel-ը։
Տեղեկությունների համաձայն՝ օդադեսանտային պաշտպանական կոալիցիայի ստեղծման հնարավորությունն ի հայտ է եկել Իսրայելի եւ արաբական երկրների, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը (որոնք աշխարհագրական առումով մոտ են Իրանին), միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրից հետո։
Ցամաքային լազերային համակարգը, որն ստացել է «Երկաթե ճառագայթ» անվանումը, նախատեսված է «Երկաթե գմբեթին» կամ իսրայելական ՀՕՊ այլ համակարգերին ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է