Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Նիկոլը ստում է, մեր թողած փաթեթում կար իրավունքի գերակայություն, որով Արցախի ժողովուրդը կորոշեր իր կարգավիճակը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սուտ է որակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իբր 1998–2018թթ.–ին իշխանությունները բանակցություններում քննարկում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելու հնարավորությունը։

«Նպատակը մեկն է՝ ճակատից մաքրել Ղարաբաղը հանձնողի խարանը։ Եթե նախորդ իշխանությունները համաձայնել էին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, բա ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում, որովհետեւ Նիկոլը սուտ է փչում։ Որովհետեւ նման համաձայնություն չի եղել Հայաստանի կողմից եւ 2007–ից հիմնաքարերը դրած, իսկ Սերժ Սարգսյանի օրոք զարգացրած բանակցային ամբողջ տրամաբանությունը հետեւյալն էր, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետեւ լուծման հիմնարար սկզբունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Այդ երեք սկզբունքները անբաժանելի են եւ փաթեթային լուծման մեջ են, սրա մասին բազմիցս հայտարարվել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։

Հայկական կողմը բանակցել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման, երաշխավորման մեխանիզմների շուրջ՝ ի թիվս այլ սկզբունքների։ Բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի օրոք միտված է եղել այն տրամաբանությամբ, որ ոչ թե ինչ ենք մենք տալու, այլ ինչ ենք ստանալու, իսկ մենք ստանալու էինք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորում, իրագործման մեխանիզմներ եւ միջազգային հանրության կողմից անգամ միջանկյալ կարգավիճակի դեպքում վավերացված կարգավիճակ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, ապա այժմ հիմքն իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է արդեն կարգավիճակը»։ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ստորացնում է նման ստեր տարածելով։

«Մադրիդյան հիմնարար սկզբունքների մեջ կարգավիճակի հարց կա՞ր, հիմնարար սկզբունքների մեջ իրավունքի հարց է դրած, մենք ենք դրել այդ հարցը, ինքնորոշման իրավունքը իրավունք է եւ Արցախի ժողովրդի քաղաքական կարեւորագույն իրավունքն է։ Մեր թողած փաթեթում կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ կարգավիճակի գերակայություն չկար, կար իրավունքի գերակայություն, որով Արցախի ժողովուրդը կորոշեր իր կարգավիճակը։ Այդ նույն փաթեթի մեջ գրած էր, որ այդ հանրաքվեն ունենալու է պարտադիր իրավական ուժ եւ սահմանափակված չի լինելու որեւէ բանով»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։