Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Աշխարհ

Եթե կան ակնկալիքներ, որ Ռուսաստանն ի վնաս իրեն քայլեր պետք է անի, սխալ է. ռուս ռազմագետ

ՌԴ ԱԳ նախարարությունը խմբագրեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ Երևանում՝ ՀՀ ԱԳՆ-ում տված մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և ընկալում է, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու, ՌԴ ԱԳՆ-ում նույն ասուլիսի սղագրությունում չկա որևէ խոսք այդ հարցի լուծման մասին, միայն կա հույս, թե՝ «հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը»:

Ռուսական կողմն իր խոսքերը խմբագրեց Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունից հետո. «Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանահայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է ասվել Լավրովի կողմից, հետո՝ խմբագրվե՞լ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե ասվել է մի բան, ապա փոխվել է, նշանակում է՝ ինչ–որ բան սխալ է ասվել, և դա շատ հնարավոր է, քանի որ Սերգեյ Լավրովը ծանրաբեռնված դիվանագետ է, իսկ տեղանունները նույնիսկ հնարավոր է չնույնականացնել: Վերլուծաբանի խոսքով, գուցե այդ հարցը դելիմիտացիայի հանձնաժողովների քննարկման թեմա չէ, ուստի այդ շրջանակում չի կարող լուծվել, և նման սխալ ձևակերպումներ հաճախ են պատահում:

«Բայց իրականում մենք չգիտենք՝ տեղում ինչ է տեղի ունեցել: Սա ևս կարևոր հանգամանք է: Փաստ է նաև այն, որ Ռուսաստանի համար՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը կարևոր գործընկեր է, և Ադրբեջանը պատերազմից հետո մեծացրել է իր կշիռն ու ազդեցությունը: Բացի այդ, այսօր կան հավելյալ աշխարհաքաղաքական գործոններ՝ իրավիճակը Ուկրաինայում և դրա ֆոնին ՌԴ դիվանագիտությունը, ինչպես տեսնում եք, չի անում հավելյալ կտրուկ քայլեր կամ չունի ռեսուրսը դա անելու: Ես այդ մասին ավելի վաղ ևս ասել եմ ռուս խաղաղապահ կոնտինգենտի հնարավորությունների մասով: Իրականում շատ նեղ է հնարավորությունների դաշտը ռուսական դիվանագիտության համար, քանի որ Արևմուտքը փակ է ռուսական դիվանագիտության համար, կան եվրասիական երկրները, Թուրքիան, Ադրբեջանը: Եթե կան ակնկալիքներ, որ Ռուսաստանն ի վնաս իրեն քայլեր պետք է անի, սխալ է, քանի որ Ռուսաստանը պատերազմի մեջ է և շահագրգռված է այս պահին Հարավային Կովկասում պահպանել ստատուս-քվոն և խաղաղությունը, որքան հնարավոր է»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը:

Նա նշեց, որ ի սկզբանե կարծում էր, որ այդ տարածքի թեման հեշտ լուծելի հարց չէր լինելու ռուսական կողմի համար: Բացի այդ, այնուամենայնիվ, նա հույս հայտնեց, որ գոնե ռուսական խաղաղապահության համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել ու ինչպես, ինչը չափազանց կարևոր է:

«Այնուամենայնիվ, պետք է պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել, և գուցե ժամանակի ընթացքում ու ապագա համաձայնությունների շրջանակում այդ հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՌԴ-ն դրան կողմ է, պարզապես ամեն ինչ չէ, որ դիվանագիտական բառապաշարով այսօր կարող է ասվել»,- նկատեց նա: