Ամոթ Ձեզ, ծնկաչոք ներողություն պետք է խնդրեք. երեք պատգամավոր մուտք են գործել առողջապահության նախարարություն ու հանդիպել Ավանեսյանի հետ (տեսանյութ)
Այսօր Ազգային Ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այցելել են Կառավարության երրորդ մասնաշենքում տեղակայված Առողջապահության նախարարություն ՝ հանդիպելու նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Հաղթահարելով անվտանգության աշխատակիցների համառ դիմադրությունը՝ պատգամավորներին նախ հաջողվել է մուտք գործել նախարար Ավանեսյանի աշխատասենյակ, սակայն վերջինս այնտեղ չի եղել։ Պարզվեց՝ նա խորհրդակցությունների սենյակում է։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մոտեցել է նախարարին և իր հետ բերված 44 օրյա պատերազմի ընթացքում նահատակված զինծառայողների լուսանկարները նետել նախարարի ուղղությամբ և ամոթանք տվել՝ հայտարարելով, որ Անահիտ Ավանեսյանը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի զոհված տղաների ծնողներից. «Տիկին Ավանեսյան, դուք, հերիք չէ, այսքանից հետո դեռ խոսում եք, մի հատ էլ Ազգային Ժողովում պաշտպանում եք Ոստիկանությանը։ Եթե մարդ ամոթ ունենար, ձեր փոխարեն, աչքերը չէր կարողանա թարթել։ Այս տղաների նկարները պետք է ամեն երեկո ձեր երազին գան։ Ես չգիտեմ, թե դուք այսքանից հետո ո՞նց եք ապրում։ Ամո՛թ ձեզ».- ասել է պատգամավորը, իսկ մեկ ուրիշ պատգամավոր ավելացրել . «Հայաստանը ծախող Նիկոլի հետ աշխատելն էսքան լա՞վ ա»։
Ի դեպ, նկատենք, որ Առողջապահության նախարարը չէր ճանաչում իր աշխատասենյակ մուտք գործած կանանց և, այդ ողջ ընթացքում, աջ ու ձախ հարց տալով, փորձում էր պարզել, թե կանանցից ո՞վ է պատգամավոր և ով՝ ոչ։ Ի պատասխան նախարարի համառորեն կրկնվող հարցին, Ասպրամ Կրպեյանը նկատում է՝ եթե ավելի հաճախ այցելեք Ազգային Ժողով, կիմանաք՝ ով՝ով է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ