ՌԴ-ն պատրաստ է երաշխիքներ ձեւակերպել ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար. Լավրով
Ռուսաստանը համաձայն է անվտանգության երաշխիքներ տալ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերման երթուղիների համար, եթե ուկրաինական կողմը ջրային տարածքի ականազերծման գնա։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք երաշխավորում ենք այդպիսի երթուղիների անվտանգությունը եւ երաշխավորում ենք, որ երբ եւ եթե Ուկրաինան ականազերծման գնա եւ թույլ տա նավերը դուրս բերել նավահանգիստներից, մենք այս իրավիճակը չենք օգտագործի ի օգուտ հատուկ ռազմական օպերացիայի։ Դրանք Ռուսաստանի նախագահի [Վլադիմիր Պուտինի] երաշխիքներն են, մենք պատրաստ ենք այս կամ այն կերպ ձեւակերպել դրանք»,- ասել է նախարարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է