Բրիտանիան մինչեւ 80 կմ հեռահարության ՀԿՌՀ-ներ կտրամադրի Ուկրաինային
Մեծ Բրիտանիան մի քանի հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային, որոնք կարող են խոցել թիրախները մինչեւ 80 կմ հեռավորության վրա, հայտնում է Reuters-ը
Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային կփոխվի Ռուսաստանի մարտավարության զարգացմանը համընթաց: «Այդ բարձր արդյունավետության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը հնարավորություն կտան մեր ուկրաինացի ընկերներին ավելի լավ պաշտպանվել հեռահար հրետանու դաժան կիրառումից»,- ասվում է Ուոլեսի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Վաշինգտոնն Ուկրաինային M142 HIMARS բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր կամ ՀԿՌՀ-ներ կմատակարարի՝ Կիեւից երաշխիքներ ստանալով, որ դրանք չեն օգտագործվի Ռուսաստանի տարածքում թիրախների դեմ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինային չորս M142 HIMARS համակարգ, ինչպես նաեւ ավելի քան 64 կմ հեռահարության համազարկային կրակի կառավարվող հրթիռային համակարգ կտրամադրի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է