Թալիբները քննադատել են հնդկական կուսակցության անդամի խոսքերը Մուհամեդ մարգարեի հասցեին
Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ղեկավարությունը դատապարտել է Հնդկաստանում իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության (ԲՋԿ) ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունները, որոնք մահմեդական երկրներում վիրավորական են համարվել Մուհամեդ մարգարեի նկատմամբ։ Այս մասին երկուշաբթի Twitter-ի իր պաշտոնական էջին հայտնել է արմատականների կողմից ձեւավորված ժամանակավոր կաբինետում մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը (պետության անվանումը, որն օգտագործվում է թալիբների կողմից) խստորեն դատապարտում է հնդկական կուսակցության պաշտոնյայի՝ Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերը»,- ասել է Մուջահիդը։ Նա նաեւ կոչ է արել Հնդկաստանի կառավարությանը «թույլ չտալ ֆանատիկներին վիրավորել մուսուլմանների զգացմունքները եւ նրանց կրոնը»:
Շարման ելույթ էր ունենում հեռուստատեսային բանավեճերում և երկրում տեղի ունեցած որոշ միջադեպերի քննարկման համատեքստում մի շարք հայտարարություններ էր արել իսլամի եւ Մուհամեդ մարգարեի մասին, որոնք, ինչպես պարզվեց, վիրավորական էին մուսուլմանների համար: Հնդկական NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԲՋԿ-ի ղեկավարությունը դադարեցրել է Շարմայի անդամակցությունը կուսակցությանը՝ նրան բացառելով հիմնական կազմից:
Մի շարք մահմեդական երկրներ եւ կազմակերպություններ դատապարտել են ԲՋԿ-ի ներկայացուցչի հայտարարությունները, այս կապակցությամբ Իրանը, Քաթարը եւ Քուվեյթը բողոքի նոտ են հանձնել Հնդկաստանի դեսպաններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է